top of page

«Ալյանս»-ը մասնակցում է Վանաձորում եւ Արտաշատում ՏԻՄ ընտրություններին. Թեկնածուները հայտնի են

Nov 1, 2021
1 min read

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է Վանաձոր և Արտաշատ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Կուսակցությունից հայտնում են, որ Վանաձոր համայնքում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ՀՀ էլ.ցանցեր Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանը, իսկ Արտաշատում՝ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Շահբազյանը: Յուրաքանչյուր ցուցակում ներգրավված է ավագանու 33 թեկնածու:

 
 
 

Comments


bottom of page