top of page

Ալմաթիում կրակոցները շարունակվում են

Jan 8, 2022
1 min read

Ղազախստանի խոշոր Ալմաթի քաղաքի կենտրոնում կրակոցները շարունակվում են։ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակոցները հնչել են գրեթե ողջ գիշեր։

«Sputnik Ղազախստան»-ի տվյալներով՝ այժմ իրավապահները մաքրում են Ալմաթին ցուցարարներից։

«Քաղաքում հակաահաբեկչական օպերացիան շարունակվում է։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանը բացահայտել մարդկանց կասկածելի խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նշում է, որ օպերացիան բարդանում է քաղաքի վրա իջած մառախուղի պատճառով։

 
 
 

Comments


bottom of page