Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է այցելել օկուպացված տարածքներ
May 21, 2022
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը հրավիրել է այցելել օկուպացված տարածքներ: Այս մասին Ալիեւը հայտարարել է Կրթության գիտության եւ մշակույթի իսլամական կազմակերպության (ISESCO) գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմադ ալ-Մալիկի հետ հանդիպմանը, փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը: «Սակայն, չնայած, որ պատերազմի ավարտից անցել է արդեն մեկուկես տարի, այդ կազմակերպության ներկայացուցիչները չեն այցելել այդ տարածքներ»,- ասել է Ալիեւը, թեեւ հենց Ադրբեջանն էր հրաժարվում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին: Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ ISESCO-ի գործունեությունը եւ դրա փորձագետների մասնակցությունը կարող է կարեւոր դեր խաղալ նյութական վնասի գնահատման գործում:




Comments