top of page

Ալիևը ժամանել է Սոչի, որտեղ բանակցություններ կվարի Պուտինի և Փաշինյանի հետ

Nov 26, 2021
1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժամանել է Սոչի, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այց է կատարել Սոչի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Սոչիում կանցկացվեն Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ բանակցությունները՝ նվիրված 2020 թ․ նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման 1-ամյակին։ Ակնկալվում է, որ ՌԴ նախագահն առանձնազրույց կունենա Ալիեւի եւ Փաշինյանի հետ։

 
 
 

Comments


bottom of page