Ալիևը CNN-ի եթերում ստիպված է եղել խոստովանել, որ Ադրբեջանում F-16 կործանիչներ կան
Oct 9, 2020
1 min read

Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին, CNN հեռուստաընկերության հաղորդավար Բեքի Անդերսոնի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է, որ իր երկիրը ռազմական գործողությունների ժամանակ գործածել է թուրքական F-16 կործանիչները։
«Մենք տեսել ենք արբանյակային պատկերներ, որտեղ երևում են F-16-ներ»,- ասել է հաղորդավարուհին։Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը ստիպված է եղել խոստովանել, որ իրենց մոտ նման կործանիչներ կան։«F-16-ները հասցվել են Ադրբեջան զորավարժությունների համար։ Նրանք չեն թռչում, «գետնի վրա են», չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- արդարացել է Ալիևը։




Comments