top of page

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից

Sep 7, 2020
1 min read

Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին հանել են բժշկական կոմայից: Հիշեցնենք, որ նա կոմայի մեջ էր 19 օր շարունակ: Նաև անջատել են արհեստական շնչառության սարքերը, հայտնել են բեռլինյան Charite կլինիկայից:

«Բուժառուի իրավիճակը բարելավվել է, նա արձագանքում է խոսքային գրգիռներին, դեռևս շատ վաղ է նրա առողջությանը պատճառված երկարաժամկետ վնասների վերաբերյալ գնահատական տալու համար»,- ասվում է կլինիկայի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հոսպիտալացված Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ»-ով:

 
 
 

Comments


bottom of page