top of page

Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

Sep 20, 2020
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը:

Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է»:

 
 
 

Comments


bottom of page