top of page

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Jan 14, 2022
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:

Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ:

 
 
 

Comments


bottom of page