Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց մայրերին՝ իրենց գործած սխալների համար

Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են սրբություններին՝ մայրերին՝ իրենց գործած սխալների համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստին և իր հասցեին հնչած ելույթներին: Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ անդամների հետ գտնվում է Արցախում, հանդիպել է Բակո Սահակյանի, Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ՝ կապված գործող իշխանությունների լիազորությունների ավարտի հետ: «Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց սրբություններին՝ մայրերին՝ իրենց գործած սխալների համար,- ասաց Մարուքյանը, ապա, դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց.
«Դուք Ձեր քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել»: Մանրամասները՝ տեսանյութում.




Comments