top of page

Ալեն Սիմոնյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցը

Mar 9, 2022
1 min read

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի։

Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։

 
 
 

Comments


bottom of page