top of page

Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. ԱԺ-ի պարզաբանումը

Jan 26, 2022
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Այս մասին պարզաբանում է ներկայացրել Հայաստանի ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի հրապարակմանը: Պարզաբանման մեջ նաեւ ասվում է, որ ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»,-ասված է պարզաբանման մեջ:

 
 
 

Comments


bottom of page