top of page

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր

Jun 19, 2020
1 min read

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»,-գրել է Սիմոնյանը:



 
 
 

Comments


bottom of page