top of page

Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ

Feb 1, 2022
1 min read

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը:

 
 
 

Comments


bottom of page