top of page

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Jan 13, 2022
1 min read

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները: ԱԺ-ից հայտնում են, որ անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին եւ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարեւորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:

 
 
 

Comments


bottom of page