top of page

ԱԻՆ ներկայացուցիչները հանդիպել են միջազգային փորձագետների հետ

Feb 10, 2021
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը, Փրկարար ծառայության և Հայռուսական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում Կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հետ համապատասխան արձագանքման միջոցառումների համատեղ մշակման և մարդասիրական կարիքները բավարարելու համար բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագրերի քննարկումն էր։ Առաքելության նպատակը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Կողմերը հաստատեl են, որ Կարիքների գնահատում իրականացնելուց հետո կհստակեցվի համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող է առաջնորդվել գրասենյակը՝ սահմանված առաջնահերթություններին համահունչ։

 
 
 

Comments


bottom of page