top of page

ԱԻՆ-ը հայտնում է 5-րդ զոհի մասին. նրանցից 2-ի ինքնությունը հայտնի չէ

  • Aug 15, 2022
  • 1 min read

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվել է 5 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետեւանքով զոհվել են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը և Ջեմմա Նազարյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

 
 
 

Comments


bottom of page