top of page

ԱԻ նախարարի ուղերձը նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

Feb 29, 2020
1 min read

Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։

Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականին այս տարվա համար ընդունվել է «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը:

Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին:

 
 
 

Comments


bottom of page