top of page

ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել

Mar 1, 2021
1 min read

Այսօր՝ մարտի 1-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության ամենամսյա խորհրդակցությունը: Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ: Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը: Նախարարը պահանջել է առավելագույն ուշադրություն դարձնել գույքագրման գործընթացին, որպեսզի հստակ արձանագրվեն ունեցած միջոցները: Խորհրդակցության ավարտին նախարարը հերթական սպայական կոչումներ է հանձնել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների:

 
 
 

Comments


bottom of page