top of page

ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Aug 21, 2021
1 min read

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային:

Ա. Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները: Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› փոխգործակցության հնարավորությանը:

Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր:


 
 
 

Comments


bottom of page