top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԺ-ում քննարկվում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը


Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում քննարկվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Թափուր պաշտոնի թեկնածուն գրող, ճանաչված թարգմանիչ Հակոբ Հակոբյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ նրա թեկնածությանն արդեն աջակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովը։ Հակոբյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Ապա ամբիոնին մոտեցավ ինքը՝ թեկնածուն։ Նա ներկայացրեց ոլորտի հետագա զարգացմանն առնչվող իր տեսլականն ու նկատառումները։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page