ԱԺ-ում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը
Nov 9, 2021
1 min read

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ընդգծել է, որ խորհրդարանը քաղաքացիների ընտրությամբ ձեւավորվող ներկայացուցչական մարմին է:
«Ազգային ժողովն ամուր կապերով է կապված արվեստի հետ: Մեզ միավորում է ոչ միայն մասնակցությունը հասարակական կյանքին, այլեւ պատասխանատվությունը սերունդների առջեւ ու ապագայի հանդեպ»,- հավելել է Վահան Նարիբեկյանը:






Comments