ԱԺ-ում Արման Թաթոյանի ելույթից հետո աշխատակազմը նրան ծափահարություններով է դիմավորել

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտից և նիստերի դահլիճում նրա ելույթից հետո ՄԻՊ աշխատակազմը նրան ծափահարություններով է դիմավորել։ Այս մասին հայտնել է Արման Թաթոյանը և տեսանյութ հրապարակել։ «Հ.Գ. 1200-ից ավել էջերի վրա շարադրված հաղորդումը և մեկ տասնյակից անցնող արտահերթ զեկույցները յուրաքանչյուր աշխատողի եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք են»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում արձագանքեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի դիտարկումներին՝ նշելով․
«Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի ՄԻՊ-ի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի ՄԻՊ-ին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները՝ ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»։




Comments