ԱԺ-ում ավարտվել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քվեարկությունը

ԱԺ-ում ավարտվել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քվեարկությունը: 8-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով: Հաշվեքննիչ հանձնաժողովի ղեկավար Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության արդյունքները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր); Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյան (ՔՊ); Արտաքին հարաբերությունների հարացերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Էդուարդ Աղաջանյան (ՔՊ); Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սիսակ Գաբրիելյան (ՔՊ); Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյան (ՔՊ); Մարդու իրավունքների եւ հասարակական խնդիրների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Թագուհի Թովմասյան («Պատիվ ունեմ»); Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան (ՔՊ); Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյան (ՔՊ); Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Գեւորգյան («Հայաստան»); Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վահե Գալումյան (ՔՊ); Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վահե Հակոբյան («Հայաստան»); Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գեւորգ Պապոյան (ՔՊ):




Comments