top of page

ԱԺ շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օրով հանվել է

Jul 1, 2022
1 min read



Ազգային ժողովի շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օր հանվել է՝ վերանորոգման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվության բաժնից:

«Գրեթե 20 տարի ԱԺ շենքի եռանկյունաձեւ ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը չի հանվել։

Զինանշանի արտաքին տեսքի թարմացման եւ վերանորոգման նպատակով շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օրով հանվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:


 

 
 
 

Comments


bottom of page