top of page

ԱԺ նախագահը շնորհավորել է ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Oct 3, 2021
1 min read

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը շնորհավորել է ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապեր և հաղորդակցության վարչությունը:


«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը


Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:


Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման»,– ասվում է ուղերձում:

 
 
 

Comments


bottom of page