top of page

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. ՈւՂԻՂ

Jan 21, 2022
1 min read


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 21-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները: Հակոբ Մովսեսը երեկ պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ Արթուր Մանուկյանի թեկնածության քննարկումը շարունակվում է այսօր: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում: Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցը դեռ չի քննարկվել ԱԺ-ում: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

 
 
 

Comments


bottom of page