top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԺ-ն հավանություն տվեց գործող օրենքների մի շարք փոփոխություններին


Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններին գործող օրենքներում: Դրանց թվում են. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Դատական ​​ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ են հաստատել։ Դրանց թվում են. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page