ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցը. ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 29-ին շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որի նախաձեռնողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է: Օրակարգում ընդգրված է 15 հարց, որոնցից մեկը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Օրակարգում են նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը և այլ հարցեր։ Արտահերթ նստաշրջանի օրակարգը՝ այստեղ:




Comments