top of page

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

May 23, 2022
1 min read


Մայիսի 23-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց: Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը։

 
 
 

Comments


bottom of page