top of page

ԱԺ հանձնաժողովը քննարկեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածությունը

Feb 14, 2022
1 min read

Փետրվարի 14-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովը քննարկեց ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Ջանջուղազյանը մեծ աշխատանք պետք է տանի՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Թեկնածուն, իր հերթին, վստահություն հայտնեց, որ բացառապես պետական եւ հասարակական շահերով առաջնորդվող բոլոր ուժերի հետ համատեղ աշխատանքի ընթացքում կհաջողվի բարձրացնել բոլոր պետական ​​կառույցների, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը։ «Մենք կկարողանանք բոլորովին այլ մակարդակի հասցնել պալատի արդյունավետությունը»,- վստահեցրեց Ատոմ Ջանջուղազյանը։ Համեմատաբար կարճ քննարկումից հետո հանձնաժողովը, ինչպես եւ սպասվում էր, դրական եզրակացություն տվեց Ջանջուղազյանի թեկնածությանը։

 
 
 

Comments


bottom of page