top of page

Աժ դեմ է քվեարկել դեռահասների` առանց ծնողների իմացության ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու օրինագծի փաթեթին

Feb 11, 2021
1 min read

ԱԺ-ը դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց խիստ զայրույթն արտահայտեցին մասնավորապես առաջարկվող այն դրույթի վերաբերյալ, ըստ որի 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ ախտորոշումը:

Օրակարգում ընդգրկված մյուս օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի կողմից առաջարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ԲՀԿ կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

 
 
 

Comments


bottom of page