top of page

ԱԹՍ-ների որոշակի ցուցանմուշներ ունենք. Այսօր դրանց մասին հոլովակ կներկայացվի. Հակոբ Արշակյան

Feb 25, 2021
1 min read

Որոշակի ցուցանմուշներ ունենք անօդաչու թռչող սարքերի. ի դեպ, արդեն պլանավորում ենք դրանց մասին հոլովակները հրապարակել: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր մեկ հոլովակ ձեզ կտրամադրվի նոր մշակումներից: Ունենք օպտիկական դիտարկման նոր մշակում, որը բավականին լուրջ պարամետրեր ունի, նաեւ ականորսիչներ եւ այն տեսակի նմուշներ»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page