top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը


«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հիմնում են «Նոր պետություն» միաբանումը: Հայտրարությունում ասվում է. «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից, որոնք են՝ ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից. բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ. որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։ Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝ 1) Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը, 2) Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական, 3) Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։ Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝ ա) ազգային իշխանության ձևավորում, բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում, գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում, դ) կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում, ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։ «Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր ընկերակից ուժերի հետ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page