top of page

Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր. Արմեն Աշոտյան

Dec 1, 2020
1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։

Շատերը տեսնում են, որ պատերազմի հասունացման և պատերազմի նման ընթացքի և խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։

Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։

Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր և օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչև պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։

Սա ազգային անվտանգության հարց է»։

 
 
 

Comments


bottom of page