top of page

Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն

Mar 13, 2020
1 min read

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.

  1. Պատասխանատու վերաբերմունք առաջացած խնդիրներին:

  2. Բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում,

  3. Բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ,

  4. Վերջին ամիսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն,

  5. Դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին,

  6. Բոլոր հնարավոր հարմար տեղերում ալկոգելերի տեղադրում,

  7. Ճաշարանից օգտվելու պայմանների փոփոխություն,

  8. Բոլոր աշխատասենյակներում համաճարակից պաշտպանվելու տեղեկատվական նյութերի փակցնում, սենյակների անընդհատ օդափոխում»,- գրել է Գալստյանը:

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք:

 
 
 

Comments


bottom of page