top of page

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկած նախագծերը

Jul 9, 2020
1 min read

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ ամբողջությամբ ընդունելով երեկ քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունն այսուհետ կդառնա անվճար:

Օրինագծով առաջարկվում էր լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը նշեց, որ հաջորդ շաբաթ ևս կունենան մեկ արտահերթ նստաշրջան:

 
 
 

Comments


bottom of page