top of page

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի

Dec 15, 2021
1 min read

ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:


Նիստի օրակարգում 13 հարց է, այդ թվում «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ու մի շարք այլ նախագծեր։

 
 
 

Comments


bottom of page