top of page

Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը

Jun 16, 2020
1 min read

ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը: Միջնորդությունը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց 87 «կողմ» ձայնով:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 87 «կողմ», 0 դեմ և 0 ձեռնպահ»,- ասաց Հովակիմյանը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է 87 «կողմ» ձայնով, քվեարկությանը չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

 
 
 

Comments


bottom of page