top of page

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ կընտրի Հաշվեքննիչ պալատի անդամի

  • Jan 17, 2023
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովում հունվարի 17-ին տեղի կունենա Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն։ Խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում հավանություն է տվել տնտեսագետ, խորհրդարանական փորձագետ Գառնիկ Բարսեղյանի թեկնածությանը, որին աջակցել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 11.10-ին եւ կավարտվի 11.40-ին։

 
 
 

Comments


bottom of page