top of page

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 20 անձ

Nov 12, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար:

 
 
 

Comments


bottom of page