top of page

Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները մեծ թափ են հավաքում. Կարեն Հովհաննիսյան

Oct 14, 2020
1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները գնալով մեծ թափ են հավաքում։

Վերնախավում այլևս չեն թաքցնում Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում, անգամ խոսում են նրա մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի հեռախոսազրույցները թուրք գործընկերների հետ դրա մասին է խոսում։ Ադրբեջանի իշխանությանն սպասարկող մեդիադաշտը նաև խոսում է «Պուտինին Էրդողանի մոտ քարշ տալու» մասին։

Արձանագրենք, որ Ադրբեջանն այլևս դե ֆակտո ինքնուրույն պետություն չէ, և նրան կառավարում է Թուրքիան»։

 
 
 

Comments


bottom of page