top of page

Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Ադրբեջան

Oct 3, 2020
1 min read

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին  Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ է տվել, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ:

«Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,-նշված է   ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։Այս մասին է հաղորդում   «Արմենպրես»-ը ։

Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:

Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page