Ադրբեջանն ընդլայնում է Արցախի ուղղությամբ կիրառվող զինանոցը. Տիգրան Աբրահամյան
Sep 30, 2020
1 min read

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն ընդլայնում է Արցախի ուղղությամբ կիրառվող զինանոցը, սակայն ընդհանուր իրադրությունում բեկում, կտրուկ փոփոխություններ մտցնել չի կարողանում։ Արցախը ռազմաճակատը շարունակում է համալրել նոր ուժերով՝ ապահովելով մարտական խնդրի կատարումը»։




Comments