top of page

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 1900 կրակոց

Mar 21, 2020
1 min read

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 15-21-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 
 
 

Comments


bottom of page