top of page

Ադրբեջանն ավելի քան 3600 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Aug 29, 2020
1 min read

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 3600 կրակոց», – նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:




 
 
 

Comments


bottom of page