top of page

Ադրբեջանն ակտիվացրել է դիպուկահար խմբերին. Աբրահամյան

Jul 22, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավականին զգայուն ժամանակ է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների համար։

Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին։ Քարոզչական փոքր խնդիրներ լուծելու և դրան մասշտաբ հաղորդելու շրջանակներում այս քայլը տարբեր ժամանակներում կիրառվել է։

Հ. Գ. Հիշեցի մարտական հենակետերում հաճախ հանդիպող կարգախոսը՝ զգոնությունը լավագույն զենքն է»։

 
 
 

Comments


bottom of page