top of page

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

May 9, 2021
1 min read

«Քննարկվել է հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ ներկայացուցիչները համապատասխան գնահատականները տվել և տալու են։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր, որը լրիվ համապատասխանում էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,- այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։

 
 
 

Comments


bottom of page