top of page

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Dec 7, 2021
1 min read


Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Յարդըմլինի շրջանի Տաշքենտ գյուղի մոտ ժամը 16:00-ին։ Սահմանապահները հայտնաբերել են երկու անհայտ անձի, ովքեր փորձել են խախտել պետական ​​սահմանը եւ ներթափանցել երկրի տարածք։ Նրանք հետապնդել են սահմանախախտներին եւ նախազգուշական կրակ բացել։ Վերջիններս չեն ենթարկվել եւ հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել 2 ծանրոց եւ փորձել փախուստի դիմել դեպքի վայրից։ Սահմանապահների բացած կրակից սպանվել է սահմանախախտներից մեկը, երկրորդին հաջողվել է փախչել։ Դեպքի վայրում հայտնաբերված երկու փաթեթներում եղել է 4270 տուփ Marlboro, Kent, More ծխախոտ։ Միջադեպի մասին տեղեկացրել են իրանական կողմին։

 
 
 

Comments


bottom of page