top of page

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա

Nov 14, 2020
1 min read

Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանի տարածքում երկու մարդ է պայթել ականի վրա: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի տելեգրամ–ալիքը` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Ականի վրա կանգնածներից մեկը տեղում մահացել է, երկրորդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ տղամարդիկ եղբայրներ են։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:




 
 
 

Comments


bottom of page