top of page

Ադրբեջանի Ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Oct 10, 2021
1 min read

Ադրբեջանի Ռազմածովային ուժերը կանցկացնեն թիմային զորավարժություններ Կասպից ծովում հոկտեմբերի 11-13-ը, ասվում է կիրակի հանրապետության ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Հոկտեմբերի 11-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն Ռազմածովային ուժերի թիմային զորավարժություններ: Զորավարժությունները կանցկացվեն մարտական նավերի եւ ռազմածովային հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, դրանց ժամանակ կիրականացվեն խնդիրներ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page